Գիտե՞ք, որ...
Հորանջելը հիվանդություն չէ
Հորանջելը համարվում է բնական բնազդ, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Նախնադարում այն նույնիսկ հաղորդակցման միջոց է հանդիսացել: Ավելի հաճախ հորանջելն ասոցիացվում է հոգնածության ու ձանձրույթի հետ: Իսկ ահա նոր ժամանակներում գտնում են, որ հորանջողին պետք է դիտել այլ տեսանկյունից, քանի որ դա նաեւ ուշադրության կենտրոնացման փորձ է:
Ինչպես յուրաքանչյուր կենսաբանական երեւույթ, այնպես էլ հորանջելը ունի իր նշանակությունն օրգանիզմի համար: Բժիշկները համոզված են, որ թթվածնի պակասը մարդու մոտ կարող է դառնալ հորանջելու պատճառ: Հորանջելու միջոցով, կարծես, փորձ է արվում արտաքին միջավայրից հագեցնել թթվածնային քաղցը:
Հաճախակի հորանջելը կարող է դադարել, եթե մի քանի ֆիզիկական վարժություն կատարեք: Բայց երբեմն հորանջելը կարող է լինել ուղեղի արյան շրջանառության խանգարման եւ դրանով պայմանավորված` ուղեղի թթվածնային քաղցի պատճառով: Իսկ երբ ներշնչման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, թոքերում գտնվող օդը եւս թարմանում է: Հորանջելու ակտին, բացի շնչառական մկաններից, մասնակցում են նաեւ դեմքի եւ պարանոցի մկանները, որը նպաստում է գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը, որն էլ իր հերթին լավացնում է ուղեղի բջիջների արյան մատակարարումը:
Հորանջելը մեկ-մեկ կարող է նաեւ վարակիչ բնույթ կրել: Դա հիմնականում բացատրվում է մարդկանց էմպատիայի հակումներով, այսինքն՝ երբ զրուցակիցդ սկսում է հորանջել, ինքդ քեզ դնում ես նրա հոգեվիճակի մեջ կամ փորձում ես մտածել նրա նման: Բինհեմտոնի համալսարանի գիտնականների մի խումբ, Էնդրյու Գելափի գլխավորությամբ, պարզել են, որ հորանջելու պատճառը, որքան էլ զարմանալի է, ուղեղի «տաքացումն է»: Փորձը կատարվել է թութակների վրա: Այս թռչունների ուղեղը համեմատաբար ավելի մեծ է եւ, բացի այդ, նրանց հատուկ չէ «վարակիչ հորանջը», ինչը հանդիպում է շատ մարդկանց ու կենդանիների մոտ: Թութակներին հետեւում էին երեք տարբեր պայմաններում` ջերմաստիճանի բարձրացման ժամանակ, արդեն բարձր ջերմաստիճանի ու կարգավորված նորմալ ջերմաստիճանի պայմաններում: Երբ կենսաբանները ջերմաստիճանը բարձրացնում էին, հորանջող թռչունների քանակը համարյա 2 անգամ ավելանում էր: Այսինքն՝ պետք է մտածել, որ ուղեղն ավելի լավ է աշխատում սառը պայմաններում:
Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ իբրեւ հորանջում են չար աչքի ազդեցությունից, եւ հենց իրենք էլ դրանից ազատվելու ճանապարհներ են մշակել: Օրինակ` տատիկներն ավելի երիտասարդներին խորհուրդ են տալիս տանից դուրս գալուց առաջ հագուստին քորոց կամ մի սուր բան կպցնել, իբրեւ թե չար աչքը ծակելու համար: Բայց, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը միայն ներշնչանքն է, եւ եթե մարդը հորանջում է, ուրեմն դրա կարիքն ունի:
26.11.2009 Կարդացեք նաև
Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...
03.03.2025
Շատերին է հետաքրքիր, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ համազգեստ: Պարզվում է համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է...
11.05.2017
Գինու հետքն ու քրտինքից մնացած բծերը սպիտակ հագուստի «թշնամին» են համարվում: Որքան էլ ցանկանաք խուսափել գինու բծերի, քրտինքից մնացած հետքերի դեմ, պայքարն անիմաստ է: Այն ցանկացած պահի կարող է փչացնել ամենալավ...
11.01.2017
Ֆրանսիայում բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի...
23.12.2016
Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։ Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները...
12.12.2016
Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումները մեկընդմիշտ վերանան: Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքը ստացել է...
09.12.2016
Tech Insider-ը ներկայացնում է նորաստեղծ աշխատանքային ձեռնոցները, որոնք կարող են ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ զերծ պահել մատները վնասելուց: Նորարար անվտանգության ձեռնոցներն անհավատալիորեն...
09.12.2016
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո...
05.12.2016
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար ու կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Երկար նստելու բացասական կողմի մասին, թերևս...
28.11.2016
Ճանապարհորդներից շատերն իրենց հետ բարձեր են վերցնում երկարատև թռիչքների ժամանակ ննջելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ հարմարավետ են լինում: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում նորարար...
25.11.2016
Խուտուտը ֆիզիկական բոլոր զգացողություններից, հավանաբար, ամենահանելուկայինն է: Ինչո՞ւ ենք ծիծաղում, երբ մեզ խուտուտ են տալիս: Մարմնի որոշ մասերն ինչո՞ւ են խուտուտի հանդեպ ավելի զգայուն, քան`...
24.11.2016
Որպես կանոն, տոնական ավանդույթները սկիզբ են առնում հին ծիսակարգերից։ Վառ օրինակ է ծննդյան օրը տորթի վրա շարված մոմերը փչելը և երազանք պահելը։ Ինչո՞ւ են մարդիկ նման կերպ վարվում...
02.11.2016
«Ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը...
24.10.2016
Littlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի...
21.10.2016
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցուցակը: Նշվում է, որ ներառված սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են հասել...
21.10.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ